«Աղասիկի մերկ, լաթերով ծածկված մարմինը ուղարկեցին տուն»․ սպանված զինվորի հայրը ստեր է բացահայտում

Գեղաշեն գյուղի բնակիչ Դերենիկ Մկրտչյանի տանը երկաթյա լռություն է: Հյուրասենյակի կենտրոնում որդու՝ Աղասի ոսկեզոծ նկարն է, մահվան ծաղիկները՝ ճերմակ մեխակները կողքին: Սեղանին թղթեր են, որոնց վրա Դերենիկը անընդհատ նույն գծագիրն է անում՝ խրամատ, բլինդաժ, այստեղ Աղասը խփվեց, այստեղ ընկավ, այստեղ կրակողն էր դարանակալած։

 

 

«Առաջին օրը հայտարարեցին՝ թշնամու գնդակից է զոհվել, մի երկու օրից ասին՝ Արցախի հանրապետության քաղաքացին կրակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եղավ, որ Արցախը մեր թշնամին է»։

 

 

 

Աղասիկի հայրը խոսում է բարկացած, վրդովված, արտահայտություններում ինքն իրեն հաշիվ չի տալիս։ Որդու մահից հետո նա գնացել է դեպքի վայր և բացահայտել է, որ որդու մահվան հանգամանքները քննող քննիչը, զորամասի ղեկավարությունը, պաշտպանության նախարարության պաշտոնյաները՝ բոլորն իրեն ուզում են խաբել։

 

 

 

 

Զորամասի, քննիչի, որդու ծառայակից ընկերների բառերն իրար չեն բռնում, մեկը մյուսին հակասում են: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանը ծառայում էր Մարտակերտի «Ինտերնատներ» կոչվող զորամասում։ Սա ամենավատ կարգապահություն ունեցող զորամասներից է, որտեղ հաճախ են քրեական դեպքեր տեղի ունենում։

 

 

Մկրտչյանը զոհվել է սեպտեմբերի 26-ին: Այսպես է հետևում Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունից, չնայած զինծառայողի սպանությանը վերաբերող ոչ պաշտոնական տվյալ ստույգ չէ։ Ընտանիքը կասկածում է, որ Աղասին ավելի շուտ է զոհվել, քանի որ մինչև մարմինը տեղ են հասցրել, այն արդեն սկսել է փտել։ «Երեխիս մարմնին հոտ էր կպել», – ասում է Դերենիկ Մկրտչյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 27-ին Արցախի պաշտոնական ատյանները հաղորդեցին սուտ տեղեկություն։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ զինծառայողը զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նրան հետմահու պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով։

 

 

 

Մի քանի օրից քննչական կոմիտեն պարզել է, որ ոչ թե հակառակորդն է սպանել սերժանտին, այլ նրա ծառայակիցը: «Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը», – ասվում է ՔԿ տարծած տեքստում։

 

 

Կրակողը կալանավորված է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Օրենսգիրքը նախատեսում է սույն հանցանքի համար 3-8 տարի։

 

 

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *